![](https://www.spectrumprojects.am/wp-content/uploads/2023/03/Zhora.jpg)
Ժորա Էլօղլյան Գործադիր տնօրեն
Պարոն Ժորա Էլօղլյանն ունի ավելի քան 35 տարվա փորձ քաղաքացիական և արդյունաբերական շինարարության ոլորտում: Նա Սպեկտրում Պրոջեքթս ՍՊԸ գործադիր տնօրենն է։ Նա մասնագիտացած է տեխնիկական վերահսկողության, շինարարական գործընթացների համակարգման և կազմակերպման, ինժեներական ենթակառուցվածքների հետ կապխված աշխատանքներում: Ժորա Էլօղլյանը մեծ փորձ ունի ոլորտում։ Նա իր կարիերան սկսել է ուկրաինական «Ուկրշին» ընկերությունում, որը Հայաստան է ժամանել 1988 թվականի երկրաշարժից տուժած Հայաստանի շրջանները վերակառուցելու նպատակով։
Հետագայում նա աշխատել է Հայաստանում մասնավոր շինարարական ընկերությունների հետ՝ որպես գլխավոր շինարար ինժեներ, գլխավոր վերահսկող ինժեներ և գործադիր տնօրեն։ Նա ներգրավված է եղել Հայաստանում մեծ թվով շինարարական ծրագրերում և մասնավորապես՝ մի շարք նշանակալից նախագծերում, օրինակ. պատասխանատու է եղել Հայաստանի կառավարական շենքերի շինարարության իրականացրել է տեխնիկական վերահսկողության համար, մի շարք խոշոր բնակելի համալիրների շինարարության իրակաանցման և կառավարման համար և այլն։
![](https://www.spectrumprojects.am/wp-content/uploads/2016/01/ArtakEloghlyan-1.jpg)
Արտակ Էլօղլյան Գործընկեր, Ընդհանուր կառավարում
Պրն․ Էլօղլյանը ղեկավարում է ՍՊԵԿՏՐՈՒՄ ԳՐՈՒՊԸ, որը միավորում է ՍՊԵԿՏՐՈՒՄ ՍՈԼՈՒՇՆԶ ներդրումային-բանկային խորհրդատվական ընկերությունը և ՍՊԵԿՏՐՈՒՄ ՊՐՈՋԵՔԹՍ ծրագրերի կառավարման ընկերությունը։
Արտակ Էլօղլյանը ավելի քան 20-ամյա փորձառություն ունի ներդրումային-բանկային ծառայությունների, ֆինանսների կառավարման և ծրագրերի կառավարման բնագավառներում։
Նա ղեկավարել է ծրագրեր տնտեսության տարբեր ոլորտներում, ներառյալ՝ շինարարությունը, ֆինանսաբանկային հատվածը, սննդի արդյունաբերությունը, անշարժ գույքի կառավարումը և տուրիզմը, հանքարդյունաբերությունը, մանրածախ առեվտուրը, հիդրոէներգետիկան, տրանսպորտը և մեդիան։
Իր մասնագիտական կարիերայի ընթացքում նա կապեր է հաստատել միջազգային ֆինանսական և ներդրումային կազմակերպությունների, ինչպես նաև Հայստանյան և Ռուսաստանյան ձեռնարկությունների բարձրագույն ղեկավարության հետ։
2008թ․-2016թթ․ պրն․ Էլօղլյանը աշխատել է Հայաստանի խոշորագույն ներդրումային և առևտրային բանկում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում, որտեղ ղեկավարել է Միաձուլումների և ձեռքբերումների բաժինը։ Մինչ այդ, նա աշխատել է ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի մի շարք խորհրդատվական ընկերություններում, (Chemonics Intl., PA Consulting, IBTCI Intl., CNA Veneto)՝ Համաշխարհային Բանկի Մասնավոր Հատվածի Զարգացման Գործակալության (ARIA) և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) ծրագրերի շրջանակում։ Ի լրումն, նա աշխատել է նաև Ռուսաստանում ստրատեգիական խորհրդատվության բնագավառում և իրականացրել է խորհրդատվական ծրագրեր Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում։
Պրն․ Էլօողլյանը ավարտել է Քեմբրիջի Համալսարանի (Մեծ Բրիտանիա) Կառավարման և Գործադիր Ղեկավարման Ծրագիրը։ Նա Գործարար Կառավարման Մագիստրոսի (МВА) տիտղոս է ստացել Ինդիանայի Փենսիլվանիա Համալսարանից (ԱՄՆ), ինչպես նաև ավարտել է Երեվանի Պետական Համալսարանի Միջազգային Տնտեսական Հարաբերություններ ֆակուլտետը։ Նա Երդվյալ Արտոնագրված Հաշվապահների Ասոցիացիայի (АССА) ոչ լիիրավ անդամ է։ Պրն․ Էլօողլյանը հանդիասանում է «Հայաստան՝ տնեսություն փոխակերպման մեջ» մենագրության համահեղինակ», որը տպագրվել է Իտալիայում՝ Եվրամիության «Տեխնիկական Աջակցություն ԱՊՀ-ին» (TACIS) ծրագրի հետ համագործակցության շրջանակում։
![](https://www.spectrumprojects.am/wp-content/uploads/2021/08/GarikChilingaryan2.jpg)
Գարիկ Չիլինգարյան Էքսպերտ
Գարիկ Չիլինգարյանը 25տ․ ավել աշխատանքային փորձ ունի ինդուստրիալ և բնակելի շինարարության, ինժեներական աշխատանքների և շինարարական ծրագրերի կառավարման ոլորտում։
Նա Գործարար կառավարման մագիստրոսի (МВА) գիտական աստիճան ունի Հայաստանում Ամերիկյան Համալսարանից (AUA), որը փոխկապակցված է ԱՄՆ-ում UCLA-ի հետ։
Պրն Չիլինգարյանը ղեկավարում է Տեխնիկական, շինմոնտաժային աշխատանքների բաժինը։ Նա պատասխանատու է շինարարական աշխատանքների որակի վերահսկման, աշխատանքների՝ նախատեսված ժամկետներում կատարման, ինչպես նաև ընդհանուր առմամբ շինարարության գործընթացների համակարգման և իրականացման համար։
Նա հանդիսանում նաև Applied Technology Counsel (ԱՄՆ) ընկերության խորհրդին կից փորձագետ։ Այս ընկերությունը հանդիսանում է Համաշխարհային Բանկի «Գործնական խորհրդատվություն և ուսուցում Հայաստանի Հանրապետությունում դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման վերաբերյալ» ծրագրի ենթակապալառու։
Պրն․ Չիլինգարյանը իր ածխատանքային կենսագրության տարբեր փուլերում հանդես է եկել որպես Հայաստանում գործունեություն ծավալած մի քանի շինարարական ընկերությունների հիմնադիր կամ ղեկավար անդամ։ Նա ունի հաջողությամբ իրականացված աշխատանքների տպավորիչ պորտֆոլիո, որը ներառում է մի շարք նշանակալի ինդուստրիալ, ինչպես նաև բնակելի օբյեկտների շինարարության և դիզայնի աշխատանքներ (տե՝ս հաջորդիվ այս փաստաթղթի մեջ)։
Մասնավորապես, նա իրականացնում է բարդ շինարարական ծրագրի կառավարում, որը ներառում է նախագծային-ինժեներական աշխատանքներ, մատակարարումներ և շինմոնտաժային աշխատանքներ, 250ՄՎտ հզորությամբ Երևանի Համակցված Շոգեգազային Ցցիկլով ՋԷԿ-ի շինարարության ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Siemens gmbh (Գերմանիա) և Renco spa (Իտալիա) ընկերությունների կողմից։