Նախապատրաստական աշխատանքներ, մինչ շինաշխատանքների սկիզբը
- Էքսպերտային գնահատական նախագծին, նախահաշվին, վաճառքների օպտիմիզացիա, սկզբնական թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի ձևավորում
- Ծրագրի իրականացման ամբողջական ծրագրի, ինչպես նաև աշխատանքների հաջորդականության և փոխազդեցության ծրագրի մշակում,
- Ծրագրի ֆինանսական պլան (ծախսերի բյուջե և ժամանակացույց, նախահաշիվներ, վաճառքների ժամանակացույց, ֆին․ արդյունքների կանխատեսումներ)
- Տենդերների անցկացում, շինմոնտաժային կոնկրետ աշխատանքների իրականացնող ընկերությունների ընտրություն
Ծրագրի իրականացում և վերահսկողություն
- Շինմոնտաժային աշխատանքների կազմակերպում և համակարգում,
- Վերահսկողություն իրականացվող աշխատանքների որակի և ժամկետների նկատմամբ
- Կոնկրետ աշխատանքների, ինչպես նաև ողջ ծրագրի բյուջեի նկատմամբ վերահսկողություն
- Կառավարչական հաշիվների վարում, հաշվապահություն և փաստաթղթաշրջանառություն
- ֆինանսավորման ներգրավում Ծրագրի իրականացման նպատակով, մոնիտորինգի, հաշվետվողականության ապահովում ֆինանսավորող կողմի համար
- Հաշվետվություններ աշխատանքների կարգավիճակի, Ծրագրի իրականացման վերաբերյալ Ծրագրի սեփականատիրոջ, ներդրողների համար
Մարքեթինգ, վաճառքներ (ըստ անհրաժեշտության)
- Ծրագրի ամբողջական մարքեթինգային աջակցում (Facebook, SMM, կայք)
- Վաճառքի կազմակերպում,
- Նախավաճառքի և վերջնական վաճառքների, հիփոթեքային վարկերի, գրավից ազատումների ամբողջական ձևակերպումներ և փաստաթղթավորում, հաճախորդներին աջակցում
Վերջնահաշվարկներ և Ծրագրի ավարտ
- Շենքի/շինության ավարտական ակտի, շահագործման հանձնման հետ կապված աշխատանքներ, փաստաթղթավորում
- Բանկերի, ներդրողների, այլ փոխառուների նկատմամբ պարտավորությունների մարում, գրավներից ազատում
- Ողջ Ծրագրի ֆինանսական և կառավարչական հաշվետվություններ
![](https://www.spectrumprojects.am/wp-content/uploads/2021/05/spectrum1.jpg)
![](https://www.spectrumprojects.am/wp-content/uploads/2021/05/spectrum2.jpg)