և ոչ միայն ծախսերը
Սպեկտրում Փրոջեքթսը շինարարական ծրագրերի կառավարման, տենիկական պատվիրատուի ծառայություններ մատուցող ընկերություն է։
Մենք մասնագետական թիմ ենք, որը անում է ամեն ինչ, Ձեր շինարարական ծրագիրը հաջող իրականացնելու համար։
Մենք առաջարկում ենք ծառայությունների ամբողջական փաթեթ, ներառյալ Նախապատրաստական փուլի ծառայությունները և նախագծային փաստաթղթերի էքսպերտիզան, տեխվերահսկողական ծառայությունները, մարքեթինգային/վաճառքի ծառայությունները, շահագործման հանձնման
ծառայությունները, ինչպես նաև Ծրագրի ֆինանսավորման և ֆինանսկան կառավարման ծառայությունները։
Ներգրավելով մասնագիտացված Ծրագրերի կառավարիչ, Սեփականատերը/Ներդրողը ապահովում է Ծրագրի իրականացումը որակի բարձր ստանդարտների համաձայն և ապահովագրվում է հետևյալ ռիսկերից՝
- Որ Ծրագիրը չի ավարտվի նախատեսված ժամկետում,
- Որ Ծրագրի ավարտման համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ ծախսեր,
- Որ առաջ կգան չնախատեսված գործառնական և իրավաբանական ռիսկեր։
Վերահսկելով այս ռիսկերը, Ծրագրի Սեփականատերը ապահովում է էական խնայողություններ և երաշխավորում է ողջ Ծրագրի հաջող իրականացումը։ Ի լրումն, սեփականատերը չի ծանրաբեռնում ինքն իրեն Ծրագրում ամենօրյա ներգրավման, Ծրագրի անմիջական կառավարման և բոլոր ռիսկերն իր վրա վերցնելու անհրաժեշտությամբ։
Մենք խոսում ենք սեփականատերերի, կապալառուների, մատակարարների,
ֆինանսավորողների, ներդրողների և, վերջապես, գնորդների/վերջնական
օգտագործողների լեզուներով և …
թարգմանում, վերածում ենք դրանք Շահույթի
Մենք ստեղծում ենք ձեր համար հավելյալ արժեք, քանի որ մենք վերահսկում ենք
Ձեր ծրագրի՝
- Իրականացման ժամկետը,
- Բյուջեն,
- Իրավաբանական ռիսկերը,
- Ֆինանսկան ռիսկերը։